ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ինձ, զենքս` որդուս, իսկ սերս մայրերին կտամ»

«Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս`  Աստծուն, պատիվս` ինձ, զենքս` որդուս, իսկ սերս մայրերին կտամ»
30.05.2014 | 12:05

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ցուցադրվեց «Իմ Արամ պապը» ներկայացումը:
Պիեսի հեղինակը զինվորական կոմիսար, գնդապետ ՌՈՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ է, բեմադրության ռեժիսորը` ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
«Ընդունված է ասել` գնա բանակ, դառնա տղամարդ, բայց չէ՞ որ բանակ է զորակոչվում տղամարդը, ով գիտի` ում համար, ում դեմ և ինչպես պետք է կռվի: Իսկ բանակը նրան տալիս է ռազմագիտություն, տեղ, ուղղություն»,- ասվեց բացման խոսքում: Ներկայացումը հենց այս մասին էր: Նշվեց նաև, որ այսպե՛ս կարող ենք մեր իրականության մեջ կարևոր ասելիքը փոխանցել մատաղ սերնդին, սոցիալական հնչեղություն ունեցող ներկայացումները պակասում են այսօր: Փոխարենը հայերեն թարգմանվում և երեխաներին հրամցվում են արտասահմանյան անհասկանալի մուլտֆիլմեր, որտեղ գնալով շատանում են գանգերը, դևերը, դագաղները: ՈՒ հայտնի չէ` ո՞րն է դրանց ասելիքն ու նպատակը, ի՞նչ են մտածում հեռուստատեսության ղեկավարները:
Ներկայացմանը հաջորդեց մրցանակաբաշխությունը: Զինվորական կոմիսարիատը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կազմակերպել էր հերթական ռազմահայրենասիրական միջոցառումը` «Իմ Արամ պապը» վերնագրով պիեսի լավագույն բեմականացման մրցույթ` տարածքի ուսումնական հաստատությունների միջև: Միջոցառումը մեկնարկել էր 2013-ի նոյեմբերին, վարչական շրջանի 22 ուսումնական հաստատություններից մրցույթի եզրափակիչ փուլ էր դուրս եկել ութ կրթօջախ:
Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Մոնթե Մելքոնյանի անվան հիմնական դպրոցը, երկրորդ տեղը` Սիամանթոյի անվան դպրոցը, առաջին մրցանակակիրը Երևանի թիվ 181 հիմնական դպրոցն էր: Եղան նաև խրախուսական մրցանակներ:
Մրցույթի աշխատանքներին լավագույն մասնակցության համար ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի պատվոգրերի արժանացան մրցույթի հանձնաժողովի անդամ, վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը, Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը, ով ասաց, որ մրցույթի մասնակից դպրոցների բոլոր աշակերտներն ունեն հրավերներ տարբեր ներկայացումների համար, հրավիրատոմսերը կարող են ստանալ զինկոմիսարիատից:
Երևանի քաղաքապետի անունից քաղաքապետի խորհրդական Գրիգորի Սարիբեկյանը նվերներ հանձնեց «Իմ Արամ պապը» ներկայացման գլխավոր դերակատար Մելիք Մանուկյանին, բեմադրության գլխավոր ռեժիսոր Գագիկ Հարությունյանին: Գնդապետ Ռոմիկ Մարգարյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի գրողների միության պատվոգրերով: ՀԳՄ գործադիր տնօրեն ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆՆ իր խոսքում ասաց. «Ռազմահայրենասիրության, հայրենասիրության մասին ամեն օր, ամեն ժամ լսում ենք, բայց արդյո՞ք միշտ է, որ հասկանում ենք` ինչ է դա: Ռազմահայրենասիրությունը աշխատանք է և պահանջում է նվիրում: Ռոմիկ Մարգարյանը պիես է գրել, կարող էր և չգրել, նա առանց այն էլ իր աշխատանքը, որպես կոմիսար, հրաշալի կատարում է: Ժամանակին նկարում էր, կարող էր նկարիչ դառնալ, եթե պատերազմն այլ ճանապարհով չտաներ։ Գնաց իր սրտի թելադրանքով: Որպես գրող կարող եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր կոչված են Հայաստանի հոգևոր կյանքը կերտելուն, միշտ չէ, որ նպատակ են դնում իրենց առաջ` ստեղծելու վաղվա մարդու Հայաստանը պահողի կերպարը»:
Երեկոն եզրափակվեց Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ